Ղազախստանի Սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը: Փաստաթուղթն ամբողջովին հաստատված է համարվում խորհրդարանի կողմից և ուղարկվելու է երկրի ղեկավարին՝ ստորագրման համար:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...